ՀՀ ԶՈՒ-ում ՌԴ-ից բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդանավով ապրիլի 7-ին Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ,PCR)անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով «Զինուժ»-ի ռեպորտաժը:

Երկու շարժական համակարգեր ապրիլի 8-ից կանցնեն ծառայության Զինված ուժերում: Մեկը նմուշառու է, շրջելու է Զինված ուժերի բոլոր զորամասերում, ռազմական նշանակության օբյեկտներում և կատարելու է անհրաժեշտ գործողություններ: Հաջորդը շարժական լաբորատորիա է: Այստեղ հնարավոր է օրական մեծ քանակությամբ թեստավորում կատարել:

Հայաստանում են նաև հակամահաճարակային ծառայության ռուս գործընկերները: Փորձառու խմբերը Հայաստանի ռազմաբժշկական ու ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության խմբերի հետ հայկական բանակի զորամասերում և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ տազմաբազայում իրականացնելու են համաճարակի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ: Այսպիսի սարքավորումներն ակտիվորեն գործել են ու այսօր էլ շարունակում են մասնակցել հակահամահաճարակային միջոցառումներին Ռուսաստանում, Իտալիայում և Սերբիայում:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին