Մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ճգնաժամը. Փաշինյանի ուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դժվար օրերի հետ համընկած այս տոնը խորհրդանշում է Հայաստանի ապագա հաղթանակները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում նշված է.

«Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում:

Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական, հոգեբանական, կենցաղային դժվարություններ՝ հայտնվելով անսպասելի մարտահրավերների հանդիման:

Շատ դեպքերում ճգնաժամի պատճառով ավելի են սրվել նախկինում գոյություն ունեցած խնդիրներն ու բարդությունները՝ բազմաթիվ մայրերի, դուստրերի, կանանց ու քույրերի դնելով առանձնահատուկ խոցելի վիճակում և կառավարությունն այս օրերին ամենօրյա աշխատանքով ջանքեր է գործադրում ճգնաժամի բերած դժվարությունները հաղթահարելու համար:

Բայց առավել ևս այս պայմաններում հարկ եմ համարում ընդգծել՝ մայրությունն ու գեղեցկությունը մեզ համար միայն գորովանքի ու հիացումի առարկա չեն:

Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը: Մայրությունն ու գեղեցկությունը նաև առաջնորդության հատկանիշներ են և մենք այսօր փառաբանում ենք մայրության և գեղեցկության ստեղծարար ուժը, համախմբելու էներգիան, առաջ մղելու հատկությունը:

Այսօր բազմաթիվ բուժաշխատող մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր պայքար են մղում կորոնավիրուսի դեմ:

Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր հեռավար կրթության պայմաններում շարունակում են ուսուցչական իրենց առաքելությունը:

Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր ամենօրյա աշխատանքով ապահովում են մեր պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեությունը:

Մայրությունը և գեղեցկությունը հաղթանակի խորհրդանիշներ են: Եվ համոզված եմ՝ դժվար օրերի հետ համընկած այս տոնը խորհրդանշում է մեր ապագա հաղթանակները:

Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով և խոնարհվում ենք ձեր առաջ»:

Հայերեն English Français Русский

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս