Վրաստանում կտրուկ կրճատվել են արտակարգ դրության ռեժիմը խախտելու դեպքերը. Ռեգնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, իրավախախտներից 112-ը տուգանվել է պարետային ժամը չպահելու, 28-ը՝ մեկ տեղում 3-ից ավելի անձանցով հավաքվելու, և 27-ը՝ տրանսպորտով ուղևորներ տեղափոխելու համար:

Նշվում է, որ նախորդ օրը արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 286 մարդու:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ին սահմանափակումները խստացվեл են: Ռեժիմի խախտման համար անձը տուգանվում է 3000լարի (մոտ 900 դոլար):

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը