Հասարակական

Հեռավար ուսուցումն ավելի հեշտ դարձնելու համար գործարկվել է էլեկտրոնային մատյան

2 րոպեի ընթերցում

Հեռավար ուսուցումն ավելի հեշտ դարձնելու համար գործարկվել է էլեկտրոնային մատյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, հեռավար դասընթացներն ավելի դյուրին դարձնելու համար գործարկել է էլեկտրոնային մատյան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք գոծարկել ենք էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում, ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները։ Ուսուցիչների 80 տոկոսն արդեն գրանցված է էլեկտրոնային մատյանի հարթակում»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն հեռավար կրթության գործընթացում մասնակցում է աշակերտական համակազմի ավելի քան 80 տոկոսը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։

Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով բոլոր աշակերտներն ու ուսանողներն անցել են հեռավար կրթության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում