Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունն անապահով ընտանիքների աշակերտների համար հավաքել է մոտ 600 համակարգիչ, հեռախոս

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունն անապահով ընտանիքների աշակերտների համար հավաքել է մոտ 600 համակարգիչ, հեռախոս

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտների համար հեռավար ուսուցումը մատչելի դարձնելու համար հավաքել է մոտ600 միավոր տեխնիկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք տեխնիկան հավաքում ենք Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ Արդեն իսկ հավաքագրել ենք 600 միավոր տեխնիկա՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ, ընդ որում դրանց մեծ մասը ամբողջովին նոր է։ Տեխնիկայի հետ տրվում են նաև ինտերնետ քարտեր։ Մենք այս ամբողջը տրամադրել ենք մարզերի դպրոցներին, և նրանք էլ ժամանակավորապես տրամադրել են անապահով ընտանիքների աշակերտներին։ Նվիրաբերությունները եղել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից»,- նշեց Անդրեասյանը։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ապրիլի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ է հանձնել 50 համակարգիչ, որոնք նույնպես ուղարկվել են Տավուշի մարզ։ Ազգային ժողովից այս նախաձեռնությանը տրամադրվել է 85 համակարգիչ։

Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում առժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով համակարգն անցել է հեռավար ուսուցման։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում