Հայկ Մարությանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում
![Հայկ Մարությանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011391.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սիրելի երևանցիներ, այսօր Աստվածածնի Ավետման տոնն է, Մայրության և գեղեցկության օրը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին և մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին։ Առո՛ղջ եղեք»,- գրել է Երևանի քաղաքապետը: