ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացել, որ ԵրևանիԲագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: