Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, և խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաև առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ անելիքների քննարկումն է: «Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու, և մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:

ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների քննարկման համատեքստում անդրադարձ է եղել ներդրումային ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկվել են կառուցապատման, զբոսաշրջության ենթակառուցվածքների, պետական գույքի կառավարման, հուշարձանների պահպանության և մի շարք այլ ոլորտներում առկա ծրագրերը: Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ: Արծարծվել են ներդրումային նախագծերի չափանիշներին, դրանց հաստատման արդյունավետ մեխանիզմներին, մրցութային գործընթացին առնչվող հարցեր:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային քաղաքականության խթանմանը միտված ընթացակարգերի արագ, հստակ, որակյալ կազմակերպումն է և պետություն-ներդրող գործուն կապի ապահովումը, պոտենցիալ ներդրողներին աջակցությունը: Դրա համար պետք է ֆիլտրել ներդրումային առաջարկները, արձանագրել իրատեսականները և հնարավորինս արագ արձագանքել:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել մտքերի փոխանակության շրջանակում հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման:

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում