Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի ապրիլի 2-ին՝ դանիացի մեծ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, աշխարհը նշում է Մանկական գրքի միջազգային օրը (International Children's Book Day): Օրը հիմնադրվել է 1967 թվականին Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը հնարավորություն կտա առցանց հարթակում ծանոթանալ մանկական գրականության ցուցադրությանը, լսել Անդերսենի հեքիաթներից և մասնակցել առցանց կինոդիտմանը:

Մանկական գրքի միջազգային խորհրդի որոշման մեջ նշվում է, որ լավ գրքեր անհրաժեշտ է կարդալ վաղ տարիքից, և մանկական գիրքը մշտապես ահռելի դեր ունի երկրագնդի նոր սերունդների հոգևոր և մտավոր կերպարի ձևավորման գործում:

Օրվա նպատակն է նաև մանկական գրականության, գրքարվեստի ու երեխաների համար գրքային մշակույթի, մանկական գրքերի հասանելիության խնդիրների և մանկական ընթերցանության տարածման հանդեպ ուշադրություն գրավելը:

IBBY-ի Ազգային բաժանմունքներից մեկն ամեն տարի այս հրաշալի տոնի հովանավորը դառնալու պատվավոր իրավունք է ստանում: Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում հովանավոր երկրից հայտնի գրող, որ գրի մոլորակի երեխաներին ուղղված ուղերձը: Նաև՝ հայտնի նկարիչ, որ ստեղծի Մանկական գրքի միջազգային օրվա պաստառը: 2020 թվականի հովանավորն է Սլովենիան, թեման՝ «Բառաքաղց»: Տարվա պաստառին մի քանի լեզվով, նաև՝ հայերեն, տպատառ գրված է «ԳՐՔԵՐ» բառը:

Մանկական գրականությունը գրական առանձին ուղղություն է, մինչդեռ համեմատաբար վերջերս է ձևավորվել: Մանուկները միայն 19-րդ դարում հնարավորություն ստացան ընթերցել հատուկ իրենց համար գրված ստեղծագործություններ, մասնավորապես՝ Գրիմ եղբայրների և Անդերսենի հեքիաթները. վերջինս մեծ ավանդ է ունեցել մանկական գրքերի ստեղծման մեջ:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն