Հասարակական

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցած պացիենտի մահվան դեպք: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,– գրել է Նիկողոսյանը։

Ալինա Նիկողոսյանը մեկնաբանություններում հայտնել է, որ մահացած քաղաքացին տղամարդ է, ծայրահեղ ծանր վիճակում է եղել` ինտուբացված:

Մինչ այս դեպքըՀայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 4 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում