Մշակույթ

Կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ

2 րոպեի ընթերցում

Կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու, դպրոցականների առօրյան հարստացնելու նպատակով ՀայաստանումկանցկացվիԸնթերցանության ստեղծագործական մրցույթ: Մրցույթինառանձին խմբերովհնարավորությունկստանանմասնակցելու3-5-րդև6-9-րդ դասարանիաշակերտները:Գիրք կարդալ սիրող աշակերտների համար նախատեսված մրցույթի մեկնարկն ազդարարվում է ապրիլի 1-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել ընթերցանության նկատմամբ սեր, գեղեցիկ խոսք և ստեղծագործական կարողություններ ունեցող դպրոցականները:

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվելու է 3 փուլով, մանրամասները զետեղվել են հրատարակչությանschool.editprint.amկայքում: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի1-30-ը, երկրորդը՝ մայիսի 3-15-ը, իսկ երրորդը՝ մայիսի 23-24-ը:

Երեխաները կարդալու են գրքեր, գրելու են կարծիքներ, էսսեներ, իսկ ամենավերջին փուլում օնլայն հանդիպելու են ժյուրիի անդամների հետ: Ընդ որում՝ ամբողջ մրցույթն անցկացվելու է օնլայն ռեժիմով:

Ամենավերջում լավագույն մասնակիցները կստանան նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով (շուրջ 50 գիրք): Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան: Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչև երրորդ փուլի սիզբը, իսկ մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար:

Մասնակցության համար դպրոցականները ապրիլի1-30-ը պետք է լրացնեն համապատասխան հայտը, գրեն կարդացած գրքերի վերաբերյալ իրենց կարծիքն ու ուղարկեն այն հրատարակչություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում