Տնտեսություն

ՊԵԿ-ի հայտարարությունը հիփոթեքի դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ի հայտարարությունը հիփոթեքի դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝է այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով»,- ասված է հայտարարության մեջ։

Կից ֆայլով ներկայացվում է նաև անhրաժեշտ տեղեկատվության ձևաթուղթը:

Ձևաթուղթ

1․ Հանրային ծառայության համարանիշ_________________________________________

  1. Ձեռք բերվող անշարժ գույքի հասցե (պարտադիր նշել նաև մարզը, համայնքը,քաղաքը)

3.Սպասարկվող բանկի (վարկային կազմակերպության) անվանումը, վարկային

պայմանագրի համարը__________________________________

  1. Հետադարձ կապ՝

էլեկտրոնային հասցե______________________________________________________

Հեռախոսահամար_________________________________________________________

5․ Դիմումում նշված հաշվեհամարը պատկանում է՝

________________________________ - ին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում