Հասարակական

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին նամակ կուղարկի Ոսկևանում 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին նամակ կուղարկի Ոսկևանում 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ոսկևան համայնքի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ միջազգային կառույցներին հատուկ նամակ կուղարկի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

«Ոսկևան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ»,- գրել է Հովսեփյանը:

Մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից նույն օրը վիրավորվել է նաև երկու պայմանագրային զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում