Սպորտ

ՄՕԿ-ը պաշտոնապես հայտնել է Օլիմպիական խաղերի անցկացման օրերը

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ը պաշտոնապես հայտնել է Օլիմպիական խաղերի անցկացման օրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես ներկայացրել է Տոկիոյի ՕԽ-ի ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021թ-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Պարալիմպիակ խաղերի սկիզբը կտրվի օգոստոսի 25-ին և այն կավարտվի սեպտեմբերի 5-ին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­-ինախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանում` Տոկիո-2020:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում