Տնտեսություն

Գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վարկերը զրոյացվում են և համաֆինանսավորվում

2 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վարկերը զրոյացվում են և համաֆինանսավորվում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը միտված է oժանդակել գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկություններին և անհատներին, ովքեր դրամական միջոցներ ներգրավելու խնդիր ունեն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Գործիքը նպաստում է նաև կոոպերատիվների ձևավորմանը»,- ասաց Գրիգորյանը։

Երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում կարողությունների զարգացման, ոռոգման արդիական համակարգերի, գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, տոհմային տավարաբուծության և ոչխարաբուծության ու այծաբուծության զարգացման, ինչպես նաև ագրովերամշակման ոլորտին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի և գյուղատնտեսական տեխնիկայի ու ագրոպարենային ոլորտի սարքավորումները լիզինգով ձեռք բերելու համար սահմանել 0% տոկոսադրույք, ընդ որում կապալառուի միջոցով կառուցվող ջերմատները, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները կարող են այսուհետև դիտարկվել որպես լիզինգի առարկա։

Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և համաֆինանսավորում՝ տարբեր նպատակների վարկերի համար տարբերակված չափաքանակներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում