Տնտեսություն

Տնտեսավարողների համար ստեղծվել է ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն

2 րոպեի ընթերցում

Տնտեսավարողների համար ստեղծվել է ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը, որի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ միջոցառմամբ թիրախավորվում է ծախսի նպատակը, այլ ոչ թե ոլորտը։

«Համարում ենք, որ այս փուլում հնարավոր է լինի իրավիճակ, որ տնտեսավարողը անհրաժեշտություն ունենա միջոցներ ներգրավել վարկերի տեսքով, որպեսզի իրականացնի հումքի, սարքավորումների ներկրման, աշխատավարձերի և հարկերի վճարման հետ կապված ծախսերը… Ըստ էության, ցանկացած բարվոք հարկային և վարկային պատմություն ունեցող տնտեսավարող հնարավորություն կունենա այս միջոցներից օգտվել»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս միջոցառումը նախատեսում է երեք գործիք՝ ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում։

«Այսինքն՝ այդ երեք գործիքները լուծում են այն հնարավոր դասական խնդիրները, որոնք այսօր կարող են ի հայտ գալ՝ արտարժույթի ռիսկը, տոկոսադրույքի բարձր լինելը և գրավի կամ պարտավորության կատարման միջոցի նվազ լինելը։ Կարծում ենք, այդ երեք գործիքը խնդիրները կլուծեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում