Մշակույթ

Սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին

1 րոպեի ընթերցում

Սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի երաժիշտները կատարում են Հայաստանի Հանրապետության օրհներգը:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը,փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը:

Առողջությո՛ւն բոլորին»,-ասվում է տեսանյութին կից հաղորդագրությունում:

ՀայաստանիՀանրապետությունումնորտիպիկորոնավիրուսիտարածումըկանխարգելելունպատակովմեկամիսժամկետով՝մարտի16-ի18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում