Սպորտ

Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: «Այն մարզիկները, ովքեր արդեն ունեն Օլիմպիական խաղերի քվոտա, կպահպանեն ուղեգրերը: Կպահպանվի նաև խաղերի անվանումը` Տոկիո-2020»,- ասել է Բախը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­-ինախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականիհուլիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում