Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 28-ին 7 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է՝

ԵրևանիՇենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 850 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 3500 քմ,

Արագածոտնի մարզիՓարպի գյուղում՝ մոտ 5 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 500 քմ,

Արարատի մարզիՆոր Կյուրին գյուղում՝ մոտ 600 քմ,

Սյունիքի մարզիԿապան քաղաքում՝ 2000 քմ,

Վանաձոր-Դիլիջանավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում