Սպորտ

Տոկիոյի ՕԽ-ի բացման արարողությունը կարող է կայանալ 2021 թվականի հուլիսին

1 րոպեի ընթերցում

Տոկիոյի ՕԽ-ի բացման արարողությունը կարող է կայանալ 2021 թվականի հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կարող է կայանալ 2021 թվականի հուլիսի 23-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է New York Times-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեն կարծես թե վերջնական որոշում է կայացրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկ տարի հետաձգված խաղերի նոր ժամանակացույցի վերաբերյալ:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել էր, որ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչ նշանակում է, որ խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականիհուլիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում