ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև հիմա Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած մարզիկների վարկանիշները կմնան ուժի մեջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՄՕԿ-ը: Մինչ այս խաղարկվել է խաղերի ուղեգրերի կեսից ավելին:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին, բայց հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: