Սպորտ

Տոկիոյի ՕԽ անցկացման վերջնական ժամկետը հայտնի կլինի երեք շաբաթվա ընթացքում 

1 րոպեի ընթերցում

Տոկիոյի ՕԽ անցկացման վերջնական ժամկետը հայտնի կլինի երեք շաբաթվա ընթացքում 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի նոր ժամկետը հայտնի կլինի առաջիկա երեք շաբաթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Ժամկետների հետ կապված վերջնական որոշում կկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին, բայց հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում