ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱ,Ն, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Այն նպատակ ունի ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը, ամբողջովին առցանց միջավայրում կարելի է սովորել ու բացահայտել հայկական պատմության և մշակույթի հետաքրքիր թեմաները, հանդիպել նոր ընկերների:

Նորարարական այս ծրագրի 4 շաբաթների ընթացքում (մարտ 26-ապրիլ 23) առցանց հարթակում անդրադարձ կլինի հայկական մշակութային ժառանգությանը՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամբողջ աշխարհից միացած մասնակիցների ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար:

Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կկազմակերպվեն նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: Ամենօրյա հանդիպումները կվարեն ՀՎՀ-ի փորձառու հեռավար դասախոսները: Նրանք նաև կաջակցեն մասնակիցներին ամբողջ ծրագրի ընթացքում: Հեռավար դասախոսների հետ կապը կնպաստի մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը, իսկ նորարարական մուլտիմեդիա միջոցներն ուսումը կդարձնեն հետաքրքիր: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճարwww.avc-agbu.orgկայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:

Սովորե՛ք, բացահայտե՛ք և հանդիպե՛ք ՀՎՀ-ի առցանց և անվճար կրթական հարթակում։

ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու համար կարող եք այցելելwww.avc-agbu.orgկայքը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները