Փոխվարչապետը չի բացառում սահմանին գազի բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սահմանին ռուսական գազի համար բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորություն ունի, իրավապայմանագրային բազան թույլ է տալիս, սակայն կառավարությունը դրանում որոշակի ռիսկեր է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե հաշվի առնելով գազի և նավթի միջազգային շուկայում գների անկումը, Հայաստանը նավթի և գազի ներկրման համար պայմանագրերը վերանայելու մտադրություն ունի՞ արդյոք:

«Եթե տեսնենք, թե այսօր ինչ է կատարվում նավթի գների հետ, և թե պոտենցիալ ինչ ազդեցություն կունենա գազի գնի վրա, համաձայն եմ, որ մտածելու բան կա: Բայց միշտ պետք է հիշենք, որ սահմանին գազի գնի համար կա երկու տարբերակ` երկու տարբեր ռիսկեր, որ կարող ենք մի պահ միասին քննարկել ու որոշել, թե որ ռիսկին ենք գնում: Եթե մենք ունենայինք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր միտումների ազդեցությամբ, ապա այդ դեպքում կարող է մենք հիմա սահմանին ունենայինք գազի շատ լավ գին, բայց կարող էր կես տարի հետո այդ գինը լիովին այլ լինել»,-ասաց Գրիգորյանը:

Հայաստանը ռուսական կողմի հետ հետ ունի գազի ֆիքսված գնի պայմանավորվածություն:

«Եթե այս իրավիճակը մի քիչ էլ երկարի ու միջինացված նայենք, գուցե ստացվի, որ ներկա գինը թանկ է, բայց դեռևս այս պահին, եթե միջինացված նայենք, այդ գինը համարվում է որոշ չափով արտոնյալ: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ կկատարվի մոտ ժամանակներում և գործընթացներն ինչպես կշարժվեն, գուցե և ժամանակն է, որ մենք մտածենք նրա մասին, որ գազի գինը սահմանին պետք է կապված լինի որոշակի բանաձևի հետ: Ըստ էության, այսօրվա իրավապայմանագրային բազան թույլ տալիս է, որպեսզի նման բան կիրառվի»,-ասաց փոխվարչապետը:

Հայերեն Русский

Վահագն Խաչատուրյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/06/26

«Միլլկաթ» և «Դիլի» ընկերություններն արտադրում են մի շարք վտանգավոր սննդամթերքներ․ կատարվել է փորձաքննություն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով