Սպորտ

Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում չեղարկվել է

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը դեռևս չսկսած դադարեցվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Խաղերի կազմկոմիտեն: Քանի որ 2020 թվականին նախատեսված խաղերը տեղափոխվել են հաջորդ տարի, օլիմպիական ջահի փոխանցումավազքը, որը պետք է սկսվեր մարտի 26-ին, չեղարկվել է: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կկայանա:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել:Դրանք կկայանան2021թ-ի հուլիսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն:Դրանք պետք է մեկնարկեին2020-ի հուլիսի24-ին և եզրափակվեին օգոստոսի9-ին:

Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում