ՍԱՏՄ-ն պատժելու է առանց դիմակի և ձեռնոցի աշխատող տնտեսվարողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խանութի վաճառողները պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոց սննդամթերքը վերցնելու ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Վաճառողները պարտադիր պետք է կրեն ձեռնոցներ յուրաքանչյուր մթերքը, այդ թվում՝ հացը վերցնելու ժամանակ և հետո ձեռնոցները պետք է հանեն՝ հետագայում գումար վերցնելու կամ այլ գործողություններ կատարելու համար։ Տնտեսվարողն իր աշխատակիցներին պետք է պարտադիր ապահովի դիմակով և ձեռնոցով»,- ասաց Ավետիսյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ կան շատ տնտեսվարողներ, ովքեր չեն հասկացել ՍԱՏՄ-ի ցուցումների լրջությունը։

Ավետիսյանը խոսքով՝ այդ տնտեսվարողները առաջիկայում կպատժվեն։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը