Հասարակական

Հեռավար ուսուցման գործընթացին ներգրավվել է մարզերի աշակերտների ավելի քան 80 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Հեռավար ուսուցման գործընթացին ներգրավվել է մարզերի աշակերտների ավելի քան 80 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է հեռավար ուսուցման գործընթացի առաջին շաբաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:

«Մենք այսօր ամփոփում ենք հեռավար դասապրոցեսի իրականացման առաջին շաբաթը: Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտների 80 և ավելի տոկոսի ներգրավվածություն ունենք այս գործընթացում, ինչը հավասար է դպրոցներում հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին: Մենք մեծամասամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ դասապրոցեսի կազմակերպման հետ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք փորձում են լուծել: Անդրադառնալով դասապրոցեսը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներին՝ Հարությունյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը կլինի, բայց շատ փոքր չափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում