Սպորտ

Ամեն ինչ կանեմ եկող տարվա ՕԽ ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան 

1 րոպեի ընթերցում

Ամեն ինչ կանեմ եկող տարվա ՕԽ ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է Տոկիոյի խաղերի հետաձգմանը:

«Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021 թ. իմ նպատակները չեն փոխվի, և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար»,­«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել:Դրանք կկայանան2021թ. հուլիսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն:Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի24-ին և եզրափակվեին օգոստոսի9-ին: Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում