Հասարակական

Նախարարն ուսուցիչներին հրավիրում է առցանց «հանդիպման»

1 րոպեի ընթերցում

Նախարարն ուսուցիչներին հրավիրում է առցանց «հանդիպման»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ժամը 21։00-ին հանրապետության ուսուցիչների հետ առցանց տիրույթում կարևոր զրույց կունենա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում... Շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու: Կհանդիպենք հենց այս էջում նշված ժամին»,- գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում