Պաշտոնական

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըմարտի 24-ին ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափերն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը:

Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան Ստարտափ Սամմիթ-2020»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքն, ինչպես նաև ցանկություն են հայտնել, որ նախագահն իր նախաձեռնած հեռավար դասախոսությունններից մեկը նվիրի ստարտափի թեմային՝ առցանց մասնակից դարձնելով նաև երիտասարդների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամից և «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում