Կառավարությունում ամփոփել են գյուղոլորտին օժանդակության միջոցառումների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ներկայացվել է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ և նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Լրացուցիչ արծարծվել են գյուղոլորտին օժանդակության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: Ամփոփելով վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը և նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով:

Հաջորդիվ անդրադարձ է եղել սոցիալական աջակցության ուղղություններին և հնարավորություններին: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, թիրախային խմբերը հստակեցնելու, ռեսուրսները հասցեական և արդարացի բաշխելու ուղղությամբ քայլերի և գործիքակազմի շուրջ, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան:

Վարչապետը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, հիմք ունենալով վերոնշյալ բանաձևը, քննարկել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթը, ամփոփել առաջարկությունները և առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն:

Հայերեն Français Русский

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ