Մարզային

Կոտայքում մանկապարտեզների պահեստավորված սնունդը բաշխվել է մարզի կենսաթոշակառուներին

2 րոպեի ընթերցում

Կոտայքում մանկապարտեզների պահեստավորված սնունդը բաշխվել է մարզի կենսաթոշակառուներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը համայնքապետարանների աշխատակիցների կողմից բաշխվել է մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Կոտայքի մարզպետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Բյուրեղավան համայնքի միայնակ, ինչպես նաև խիստ կարիքավոր 10 կենսաթոշակառուների բաշխվել է համայնքի «Արև» մանկապարտեզում պահեստավորված սնունդը՝ պանիր, բանջարեղեն, հրուշակեղեն, ձու, մսամթերք:

Ծաղկաձոր համայնքի միայնակ 6 կենսաթոշակառուների բաշխվել է «Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ –ում պահեստավորված սնունդը՝ պանիր, բանջարեղեն, խնձոր, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Եղվարդ համայնքի միայնակ 7 կենսաթոշակառուների բաշխվել է «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք: Զորավան բնակավայրի միայնակ, անժառանգ 5 կենսաթոշակառուների տրամադրվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Զովունի բնակավայրում 7 կենսաթոշակառուի բաշխվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Աբովյանում միայնակ, անժառանգ 10 կենսաթոշակառուի բաշխվել է կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք: Ակունք համայնքում սնունդ տրմադրվել է միայնակ 5 կենսաթոշակառուի:

Չարենցավան համայնքի խոցելի խմբում գտնվող 5 ընտանիքների և միայնակ, անժառանգ 8 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի «Զանգակ», «Ծիծեռնակ», «Հեքիաթ», «Հրաշք», «Ալափարսի մանկապարտեզ», «Արզականի մանկապարտեզ», «Բջնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում