Սպորտ

ՄՕԿ-ն առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնի Տոկիոյի ՕԽ հետաձգման մասին

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ն առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնի Տոկիոյի ՕԽ հետաձգման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտատարի Տոկիոյի Օլիմիական խաղերի հետաձգման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Reuters-ը: Ամեն ինչ կապված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հեռախոսազրույցից, որը պետք է կայանա մարտի 24-ին:

Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները գրում էին, որ կազմկոմիտեն պատրաստ է հետաձգել խաղերը միայն մեկ տարով:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեն հուլիսի 24-ին և եզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում