ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես կոչ է արել հետաձգել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՕԿ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ խաղերի հետաձգումը կլինի առավել ճիշտ որոշումը, քանի որ այդ ժամանակ խաղերը կանցկացվեն բոլոր մարզիկների համար հավասար նախապատրաստական փուլից հետո:
Ավելի վաղ Կանադան և Ավստրալիան հայտարարել էին, որ չեն ուղարկի իրենց մարզիկներին Տոկիո` Օլիմպիական խաղերին:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: