Սպորտ

Ճապոնիան պատրաստ է միայն մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը  

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան պատրաստ է միայն մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը  

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան կարող է միայն մեկ տարով հետաձգել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sankei-ն: Ըստ պարբերականի, կազմակերպիչները միայն մեկ տարով կարող են հետաձգել խաղերը, քանի որ 2022 թվականին պետք է կայանան ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում: Առաջիկա օրերին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ, և շատ բան կախված է հենց այդ զրույցից:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում