ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքականի թիմ ուղարկել Տոկիո` Օլիմպիական խաղերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Կանադայի ԱՕԿ-ը: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ԱՕԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ շեշտում է, որ բազմիցս խնդրել է ՄՕԿ-ին հետաձգել խաղերը: «Չնայած Խաղերի հետաձգման հետ կապված հնարավոր դժվարություններին, չկա առավել կարևոր բան, քան մարզիկների առողջությունն է»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ առաջիկա 4 շաբաթում վերջնական որոշում կկայացնի Խաղերի հնարավոր հետաձգման հետ կապված:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն:Դրանք կմեկնարկեն հուլիսի24-ին և կեզրափակվեն օգոստոսի9-ին:Աշխարհի206երկրներից մոտ11հազար մարզիկներ կմրցեն33մարզաձևերում:Հեռավոր1964թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: