Հասարակական

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում տուն է այրվել. հրդեհը մարելուց փրկարարը վնասել է ձեռքը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում տուն է այրվել. հրդեհը մարելուց փրկարարը վնասել է ձեռքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 21-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզիՈսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Այրվել է տունն ամբողջությամբ (մոտ 50 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար Արթուր Խ.-ն (ծնված 1991 թ.) վնասել է ձեռքը, վերջինս տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում