Սպորտ

ԱՕԿ-ները դիմել են ՄՕԿ-ին` խնդրելով հետաձգել Տոկիոյի խաղերը

2 րոպեի ընթերցում

ԱՕԿ-ները դիմել են ՄՕԿ-ին` խնդրելով հետաձգել Տոկիոյի խաղերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք ազգային օլիմպիական կոմիտեներ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին` Տոկիոյի խաղերը հետաձգելու խնդրանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախ, նման խնդրանքով հանդես եկավ Նորվեգիայի կոմիտեն` ընդգծելով կորոնաիրուսի պանդեմիայի առկայության փաստը: Ապա հրապարակվեց Բրազիլիայի ԱՕԿ-ի նամակը, որում ևս խնդրանք կար` հետաձգել խաղերը:

Օրեր առաջ ՄՕԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որ դեռևս վաղ է համարում որոշում ընդունել Խաղերի հետաձգման մասին, քանի որ մինչև 32-րդ խաղերը դեռևս 4 ամիս կա:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում