ԿԳՄՍ նախարարը ծնողական ժողով է հրավիրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշակերտների ծնողներին մարտի 22-ին հրավիրում է ժողովի` «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ միացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը ժամը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական ժողովի` այս էջի լայվի ընթացքում»,-գրել է նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Այդ ընթացքում երկրում ուսումնական հաստատությունների դասերը դադարեցվել են, դրանցից շատերն անցել են հեռավար ուսուցման: Նախարարությունն անգամ հեռավար ուսուցման դասընթացներ է կազմակերպում և ցուցադրում Հանրային հեռուստաընկերությամբ:

Մարտի 21-ի դրությամբ՝ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում