Հայաստան կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ:Երկիր կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է 2020 թվականի մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Պարետի՝ մարտի 21-ի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1.Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը:» բառերով:

2.Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները ևերեխաները, ամուսինը, կինը»,-ասված է որոշման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին