Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 11-ն ունեն թոքաբորբ. այլ հիվանդանոցներ են ներգրավվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կա կորոնավիրուսի հիվանդացության հաստատված դեպքերի աճ, հետևաբար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից բացի, վարակակիրները տեղափոխվում են նաև այլ բժշկական հաստատություններ: Ներկայում արդեն առանձնացվել է 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային հիվանդանոցում կան քիչ թվով պացիենտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում ուղիղ հեռարձակմամբ նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե որքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները: Այդ փոփոխության վերաբերյալ կտեղեկացնեմ: Ասեմ, որ այլ հիվանդանոցներ գնում են այն պացիետները, որոնք գրեթե ախտանշան չունեն, մնացածը մնում են ինֆեկցիոն հիվանդանոցում»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվողներն անցել են ռենտգեն հետազոտություն և կա հաստատված թոքաբորբի 11 դեպք: Նրանցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա: Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չսպառնում: Նա տեղեկացրեց, որ բժիշկնեը 24 ժամյա ռեժիմով նրանց վերահսկողության տակ են պահում:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այսօր հանրապետությունում կա 600-ից ավելի մեկուսացված անձ: Համարում ենք, որ ռեզերվը մոտենում է ավարտին, և գտնում ենք, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է պայմանավորել ինքնամեկուսացումով: Փորձը ցույց է տվել, որ մեր քաղաքացիները միշտ չէ, որ հետամուտ են դրան: Դրանով է պայմանավորված, որ ԱԺ-ն արտահերթ կարգով նախագիծ քննարկեց, որը ենթադրում է պատասխանատվություն ինքնամեկուսացման, մեկուսացման պահանջը խախտելու դեպքում: Կարծում եմ, որ ողջամիտ պահանջ է, երբ քաղաքացին վտանգում է հանրային առողջությունը, պետք է պատասխանատվություն կրի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Հայերեն English Русский

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար

Վարչապետը ծանոթացել է Հ. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի պայմաններին

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Վարչապետը հանդես է եկել ելույթով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացմանը

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում