Հասարակական

Գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում

2 րոպեի ընթերցում

Գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ունի համապատասխան հնարավորությունները հեռավար ուսուցում իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնում ներդրված է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ, առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հեռավար դասախոսություններ, գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:

Առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որը ինտեգրված է հեռավար հարթակում, ԳԿՄԿ մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում, կազմվել է ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ, ձեռք է բերվել համապատասխան նորագույն մասնագիտական գրականություն, ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում, հայերեն է թարգմանվել «ՄՈՒԴԼ» հեռավար ուսուցման հարթակը, պատրաստվել են դասախոսների և ուսանողների հայալեզու ուղեցույցներ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, դեռևս 2013 թվականից ներդնելով տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ և լինելով առաջիններից մեկը հեռավար կրթության կազմակերպման գործում, ելնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակից, հեռավար հարթակում ակտիվ կերպով շարունակում է ուսումնական գործընթացը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում