Մարզային

Արագածոտնի մարզպետարանը կամավորներ է հավաքագրում

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզպետարանը կամավորներ է հավաքագրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի մարզպետարանը կամավորներ է հավաքագրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք [email protected] էլ. հասցեին կամ Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել ձեր տվյալները: Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել 0232-3-24-64 հեռախոսահամարով և գրանցվել»,-նշել է մարզպետը:

Նա նաև տեղեկացրել է, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում էընդունել: Որոշումըկայացվել էգործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում