Պաշտոնական

Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

2 րոպեի ընթերցում

Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հրամանագրերից մեկում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.

Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասվում է մյուս հրամանագրում:

ՀՀ նախագահն Արման Սարգսյանին ոստիկանության պետ է նշանակել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում