Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման դասացուցակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 19-ից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն «Ֆեյսբուք»-ի իր էջումտեղադրելէՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը: Մարտի 19-ի դասացուցակը` ժամը 11։00-ին կլինի Հայոց լեզու, թեման` «Բառարանագրություն» (10-րդ դասարան), այնուհետև ժամը 11։45-ին կլինի Հայ գրականություն, թեման՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան): 12։30-ին Մաթեմատիկա, թեման՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան), 13։15-ին` Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան), 14։00-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան), 14։30-ին` Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան): «Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն https://m.youtube.com/user/armeduchannel

էջում»,- նշել է Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում