Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում, աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱՏՄ-ն վերահսկում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների` այդ թվում ռեստորաների, սրճարանների, գեղեցկության սրահների ախտահանումը:

«Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն՝ անմիջականորեն պարետի որոշմամբ, բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,-ասաց Ավագյանն ու նշեց` նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա