Պաշտոնական

Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին մեկ օրում փոխանցվել է ավելի քան 43 մլն դրամ գումար

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին մեկ օրում փոխանցվել է ավելի քան 43 մլն դրամ գումար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին կատարվել է 43 մլն 121 հազար դրամ փոխանցում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020 թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20 թ. ժամը 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում