Մարզային

Արարատի մարզի պոլիկլինիկաները կհերթապահեն շաբաթ, կիրակի օրերին

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի պոլիկլինիկաները կհերթապահեն շաբաթ, կիրակի օրերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսային (COVID-19 ) հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ, կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:

«Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային (COVID-19 ) հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 094-40-65-00, «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-83-93-08, «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-24-94-64 «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 041-50-51-71»,-ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում