Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 84-ի

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 84-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է: Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում2020թվականիմարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում