ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղից առաջիկա օրերի ընթացքում կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ (12:00-ին, 16:00-ին, 20:00-ին)՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար: Ասուլիսները հեռարձակվելու են Հանրային հեռուստաընկերությամբ (բաց հաճախականությամբ) և ՀՀ կառավարության «Յութուբ»-ի ալիքով: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին